Կոտայքում գանձագողերը պղծել են 7-րդ դարով թվագրվող եկեղեցու մոտակայքում գտնվող դամբարանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել Կոտայքի մարզի Զորավան համայնքում գտնվող, 7-րդ դարով թվագրվող եկեղեցի Զորավար (սուրբ Թեոդորոս) հուշարձանի տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայությունից:

Անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով (50-60 սմ խորությամբ, 1 մետր տրամագծով) երկու փոս են փորել դամբարանի եւ եկեղեցուց շուրջ 200 մ հեռավորության վրա գտնվող գերեզմանոցի տարածքում։

Փաստի առթիվ ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։

Հ.Գ. Իրավախախտման նմանօրինակ դեպք (գերեզմանոցի տարածքում) արձանագրվել էր նաեւ անցյալ տարի։

․

--00--ԱՀ