Նավուր գյուղում գանձագողերը փորել են միջնադարյան գերեզմանի տարածքը, շրջել գերեզմանաքարերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

նկար

«Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ  Տավուշի  մարզային ծառայության  հուշարձանի  պահապան  Ռաֆիկ Մուրադյանը  հերթական  շրջայցի  ժամանակ  իրավախախտում  է արձանագրել: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

նկար

Մարզի՝ Նավուր համայնքի (գտնվում է գյուղից 5 կմ հս-ամ, Նավուր-Իջևան ճանապարհից ձախ) միջնադարյան գերեզմանոցի  տարածքում  գանձախուզության, գանձագողության նպատակով անհայտ անձը կամ անձինք ավերել են հուշարձանի տարածքը, փորել այն, շրջել գերեզմանաքարերը։

նկար

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին։

նկար

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս