36-ամյա տղամարդն ընթացքի ժամանակ ընկել է ԳԱԶ-53-ի բարձված խոտի վրայից և տեղում մահացել

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 22,  24News

․

Օգոստոսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տաշիր քաղաքից Բլագադարնոյե գյուղի սկզբնամաս ընկած հատվածում, Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած՝ խոտով բարձված ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, խոտի վրա նստած, Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը, ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ընկնելու հետևանքով Ա. Թանգամյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ