Գորիսի համայնքապետարանի աշխատակցին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

Գորիսի համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Պաշտպանը հայտնեց, որ համայնքապետարանի մյուս աշխատակցի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 20:40-ին, իսկ մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի վերաբերյալ դատարանի որոշումը՝ 22:30-ին:

--00--ԱՀ