Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

աշոտ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել Սիսական կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել պաշտպան Արամ Վարդևանյանը: 

«Գիտեմ՝ բոլորս չենք վերականգնվում գեներալ գնդապետ Հակոբյանի բացահայտումներից, բայց տեղեկացնեմ՝ երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ Հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ՝ պատկերացրեցիք ԱԱԾ և Դատախազության վճռականությունը և մեր ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, ՍՏԻ Ու ԱՊՕՐԻՆՈւԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ: Դատարանը՝ կալանավորման միջնորդությունը ՄԵՐԺԵՑ»։

Նշենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում և պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Դատախազությունը նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը մերժել էր՝ սեփական նախաձեռնությամբ այլ հիմքով ինքնաբացարկ հայտնելով:  

--00—ԼՄ