Տղամարդու դին Ford Transit-ի հետ գլորել էին Քյարքիի ոլորաններից. դեպքը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

սպանություն

Օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որ որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արսեն Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Գևորիկ Ղ․-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատարանը, դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, նշված անձինք կալանավորվել և տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող համապատասխան քննչական մեկուսարան։ 

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք կասկածվում են Երևանի բնակիչ, ԱՁ տնօրեն, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանին սպանելու մեջ։ Վերջինիս դին հայտնաբերվել էր այս տարվա մարտի 30-ին Արարատի մարզում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում՝ ձորում գլխիվայր շրջված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մոտ։  

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ