ԱԳՆ-ում հիմարություն են անվանել Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «հիմարություն» որակեց մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, ըստ որի Ադրբեջանին է հանձնվում Տիգրանաշենը (Քյարքին): Վահան Հունանյանը 24News-ին հայտնեց, որ չի անդրադառնա այդ թեմային, քանի որ հիմարություններ չի մեկնաբանում:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Տիգրանաշենը հանձնելու մասին փաստաթուղթ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել էր բլոգեր Միկա Բադալյանը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

--00--ԿԿ