Գյումրիում բախվել են «Toyota»-ն ու «Volkswagen»-ը. վերջինս կողաշրջվել է. կա 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

նկար

Օգոստոսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմանում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 24-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Հունան Կարապետյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ «Toyota»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մ. Հ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:  

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:  

նկար

--00—ԼՄ