Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում երեք մեքենա իրար են բախվել․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

343668783_192708053252649_6780721376102002706_n.thumb_

Մայիսի 2-ին, ժամը 14։27-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «VAZ-21099» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Կ. Չ.-ն (ծնված 1991 թ.) արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, արգելափակումից դուրս բերել Կ. Չ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը ևս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ:

--00—ՅՄ