Պարզվել են Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24 News

քկ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են՝ 2021թ. հունիսի 19-ին Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 42-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոճանապարհի հիշյալ հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում պատասխանատու անձանց կողմից չեն ապահովվել անվտանգ երթևեկության կանոնները, ճանապարհը չի կահավորվել երթևեկության անվտանգությունն ապահովվող նշաններով, ինչի արդյունքում «Զիլ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց և վերջինիս վարորդի ու նրա ուղևորի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Հավելենք, որ 2022թ․ հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և որոշում է  կայացվել՝  հարուցված  քրեական  գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Նախաքննությունը  շարունակվում է։
 

--00—ՄՀ