Վթար՝ Գյումրիում. բախվել են «Վազ 21099»-ն և «Վազ 2106»-ը. ամուսինները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1

Մայիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։15-ի սահմանում Գյումրիի Խրիմյան Հայրիկ և Պերճ Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 34-ամյա Արթուր Պետրոսյանի վարած «ՎԱԶ 21099» և 83-ամյա Ստյոպա Միքայելյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ս. Միքյայելյանն ու նրա ուղևորը՝ Գյումրիի բնակիչ, 77-ամյա Վերա Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ «06»-ի վարորդ և ուղևորը ամուսիններ են։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

1