Ադրբեջանցիները կրակ են բացել Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

զինվոր

Ադրբեջանական օկուպացիոն զորքերը, կրկին խախտելով նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը, չորեքշաբթի լույս հինգշաբթի  կրակ են բացել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտ։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Զոհերի կամ վիրավորների մասին այս պահին տեղեկատվություն չկա։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ սահմաններին։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, հակառակորդի զինված ուժերն երեկ՝, չորեքշաբթի երեկոյան կրկին կրակոցներ են արձակել Երասխի ուղղությամբ։

--00--ԱՀ