Կապանի ուղղությամբ այսօր կրակ է արձակվել. կան կոնկրետ հետևանքներ․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News 

․

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են եղել և Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ է արձակվել։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկատվություն չունեմ, բայց կան կոնկրետ հետևանքներ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով գերեվարված ահաբեկիչներին, պն ներկայացուցիչը նշեց, որ այլ ահաբեկիչների թիվ չի կարող նշել այս պահին։ Եթե անհրաժեշտություն լինի, ՊՆ-ն կներկայացնի, բայց կարող են լինել մարդիկ, որոնց չեն կարող ցուցադրել։ 

--00--ԱՀ