ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կտրուկ կոչ են անում դադարեցնել կրակը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ դատապարտել են «ԼՂ հակամարտության շրջանում և դրանից դուրս աննախադեպ ու վտանգավոր բռնության բարձրացումը»։ Այս մասին ասված է ԱԳ նախարարների հայտարարության մեջ։

«ԱԳ նախարարները վճռականորեն շեշտում են, որ ԼՂ-ում և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումները դառնում են վտանգ տարածաշրջանի կայունության համար»։ 

Հայտարարության մեջ կոչ է արվում անմիջապես դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային սեղանին միջազգային հայտնի փաստաթղթերի և արդեն գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների հիման վրա։

--00--ԱՀ