Հրդեհ՝ Հարժիս գյուղում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Հասարակական

Օգոստոսի 7-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 14:23-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

--00--ԿԿ