«Նախկին թալանչիներ» կոդը մտցնելով մեր ժողովրդի գիտակցության մեջ՝ մեզ հասցրինք այս վիճակին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Նախկին թալանչիներ» կոդը մտցնելով մեր ժողովրդի գիտակցության մեջ, մենք մեզ հասցրինք այս վիճակին... Բայց սա ամենավերջը չէ, մանավանդ, որ նման իրավիճակներում հայտնվելով, մեր ժողովուրդը քանիցս կարողացել է սեփական հնարավորությունները վերագտնելով՝ անել այն, ինչը կարող էր հարգանք ու վերաճանաչում բերել իրեն... Սակայն այսօր այլ է իրավիճակը...

Այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ անտեսելով դրսից եկող վտանգը, ժողովրդի «ընտրյալները» (պապոյանները, դիջեյները, գագիկմելքոնյաներն ու լուլուները) համառորեն մեզ փորձում են տանել այնտեղ, որտեղ ոչ միայն ազգային, այլև մարդկային արժանապատվության տեսանկյունից ամայություն է... Գերբնական համբերատարությամբ հետևում եմ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներին և համոզվում, որ այս անմեղսունակների իշխանությունը դեռ անելիք ունի, բայց ոչ թե կորսվածը վերականգնելու, այլ եղածը «ժողովրդավարական մեծահոգությամբ» զիջելու ուղղությամբ...»:

--00--ԱԹ

Տեսանյութեր