Ջալալ Հարությունյանը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել զինծառայողների խնդիրներին

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 23, 24News

Արցախի ՊԲ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցում են նախապես հերթագրված քաղաքացիներ և մի խումբ զինծառայողներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին բնակ-կենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական և այլ ոլորտներին: Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Մի շարք հարցեր էլ իրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում:

--00--ԱԹ