Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan»-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

․

Երեկ՝ հուլիսի 28-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանում գտնվող ատամնաբուժարանի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է, վնասելով Nissan մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան փողոցում:

--00--ԱՀ