Արաբկիրում կասեցվել է ապօրինի հողազավթման հերթական դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Արաբկիր

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կասեցվել է ապօրինի հողազավթման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից:

Արղության 3-րդ նրբանցք, հ.17 հասցեի դիմաց զավթված մոտ 250 քմ տարածքը բացազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների ներկայությամբ։ Բացազատման ծախսերը փոխհատուցվելու է օրինախախտ քաղաքացու կողմից՝ դատական կարգով։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք մեր քաղաքացիներին, որ այս և նման բոլոր դեպքերը ենթակա են կասեցման և վարչարարության, որը ենթադրում է տուգանք՝ 200-400 հազար դրամի չափով:

--00--ԱԹ