Ասադը Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո երդվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 17,  24News

Ասադ

Բաշար ալ Ասադն այսօր երդվել է Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ։

«Ասադը քաղաքական, կուսակցական, կրոնական, գիտական և հասարակական գործիչների, ինչպես նաև զոհերի հարազատների ներկայությամբ՝ ազգային խորհրդի նախագահի ու անդամների առաջ»,- հայտնել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

 Երդմնակալության արարողությունից հետո, Ասադը դիմել է սիրիացի ժողովրդին՝ ընդգծելով, որ Սիրիան արժանապատվորեն պաշտպանել և պաշտպանում է իր իրավունքները ժողովրդական միասնության շնորհիվ՝ դիմակայելով թշնամական արշավներին:

Սիրիայում նախագահական ընտրություններն անցկացվել են մայիսի 26-ին: Ընտրություններին մասնակցել է 14,2 մլն սիրիացի, մասնակցությունը կազմել էր 78,64%: Ընտրությունների արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ասադը համոզիչ հաղթանակ էր տարել՝ ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողների 95,1%-ի աջակցությունը:

 --00—ՄՀ