Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի զինյալների օգտագործման մասին Ասադի խոսքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսքերը՝ Լեռնային Ղարաբաղում սիրիացի ահաբեկիչների օգտագործելու մասին խոսքերը: Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ամենայն ուշադրությամբ ծանոթանում են երկրների ղեկավարների բոլոր հայտարարություններին:

Հիշեցնենք, Ասադը ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում ասել էր, որ Սիրիայից զինյալները տեղափոխվում են Ղարաբաղ, և որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչների: Նա նաև հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության նոր թեժացման նախաձեռնողն էր:

--00--ԱԹ