ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Սիրիական Իդլիբում բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով Թուրքիայի մեկ զինծառայող է զոհվել, վիրավորում է ստացել ևս երկու հոգի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Իդլիբում զրահապատ բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, վիրավորում են ստացել երկուսը։ Հարձակմանը պատասխան կրակ է բացվել»,- ասված է թուրքական զինվորական գերատեսչության հաղորդագրությունում։
Տեղեկություններ չկան, թե հարձակումը որ խմբավորման կողմից է իրականացվել։ --0—ՄՀ