ՍԴ-ում ճամարտակությամբ են զբաղվում, ժողովուրդն իր որոշումը կայացրել է. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

«ՍԴ-ում ճամարտակությամբ են զբաղվում, ժողովուրդն իր որոշումը կայացրել է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։  

Խոսելով միջազգային հարաբերություններում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ՝ Արշակյանը այն համոզմունքը արտահայտեց, որ Հայաստանը գործոն է դարձել տարածաշրջանում, տերությունները մեզ հետ հաշվի են նստում։

Նրա կարծիքով, դրա ապացույցն այն փաստն է, որ ԵԱՀԿ համանախագահ երկրների դեսպանները չկատարեցին Բաքվի բռնապետի պահանջը և չգնացին Շուշի։

«Մինսկի խումբը ձեռք է պարզել Հայաստանին, նրանց համար կարևոր չէ, թե ով է իշխանությունը»,-ասաց Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ