Վանեցյանը եթե գաղտնի բան խոսի՝ բռնեք, հեղաշրջման փորձը վիրտուալ էր. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

«ՍԴ նախագահի շուրջ խոսակցությունները, և, առհասարակ, պետական այրերի խոսքը պետք է հիմնավորված ու ծանրակշիռ լինի։ Ես դա չտեսա»,- 24TV-ի տաղավարում կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն այդ առթիվ նշեց, որ գրիչը խորհրդանշական երևույթ էր և նշանակում էր, որ վարչապետն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը առիթ ունեցել են շփվելու։

Բանախոսները համակարծիք էին, որ համացանցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի գրառումն ուղղված  Հրայր Թովմասյանի դստեր վրա վիրտուալ հարձակում նախաձեռնելուն, ատելության խոսք էր և դրա նկատմամբ քննադատական արձագանքը, հատկապես իշխող «Իմ քայլը» դաշինքի կողմից խիստ տեղին էր ու դրական, ավելին՝ այն պետք է ավելի խիստ լինի հետագայում։

Անդրադառնալով վերջերս շրջանառվող հեղաշրջման փորձերին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ հեղաշրջման փորձը կարծես վիտուալ էր, քանզ այդ մասին միայն խոսվեց և ունեցանք հերքումներ ԱԱԾ-ի կողմից։ Մինչդեռ Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ դատական համակարգի նկատմամբ ընդհանուր անվստահության վերաբերմունքը ծնում է հեղաշրջման վերաբերյալ ենթադրություններ և կասկածներ, որոնք տրամաբանական են։

Սորոսի հիմնադրամի վերաբերյալ Կարեն Քոչարյանը հարցադրում արեց, թե Ջորջ Սորոսի նման բիզնեսմենը ի՞նչ դրդապատճառներից ելնելով է այդքան գումար ծախսում աշխարհի տարբեր երկրներում դեմոկրատիա հաստատելու համար, մինչդեռ Ազատ Արշակյանը այն կարծիքն էր, որ Սորոսը բարերար է։

Մանրամասները՝ տեսանյութում։