Այս կապիտուլյացիան 20 տարի պատրաստվում էր․ սա 44 օրում չեղավ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Պատերազմը վերջին տարիների ընթացքում տարվող քաղաքականության արդյունք էր։ Այս պարտությունը, ոմանք ասում են կապիտուլյացիան, 20 տարի պատրաստվում էր։ Սա միանգամից կամ 44 օրում չեղավ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ պատերազմից հետո ինչ-որ ուժերի հաջողվեց ռազմական կառույցներին ներքաշել այս անպտուղ բանավեճի մեջ, թե ով էր մեղավոր։ 

Ըստ նրա՝ քաղաքական ղեկավարությունը փորձում է ցույց տալ, որ կողմերից յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր չափաբաժինը։ 

Նա համոզմունք ունի, որ արտահերթ ընտրություններից հետո հանգիստ մթնոլորտում ձևավորված նոր իշխանությունները կստեղծեն հանձնաժողով, այս ամենը կվերլուծվի, մարդիկ կկանչվեն պատասխանատվության։

Խոսելով վարչապետի և Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի միջև ծագած տարաձայնության մասին՝ ԳԽ պատգամավորը համոզմունք է հայտնել, որ կեղծիք տեղի չի ունեցել։ 

«Օնիկ Գասպարյանը ցավալիորեն ներքաշվել է, այսպես կոչված, քաղաքական պայքարի մեջ։ Ես դա հասկանում եմ աթոռակռիվ։ Ինչ-որ ուժերի հաջողվեց նրան քաշել անպատիվ քայլերի մեջ։ Նրան անպարկեշտորեն օգտագործում են»,- ասել է Վիգեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։