Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակության ընդլայնմանն ու բազմակողմանի համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

--00--ԿԿ