Ռուսաստանում 23 մլն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

․

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 23 մլն մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում:

«Այսօր արդեն 23 միլիոն մարդ պատվաստվել է»,- ընդգծել է Մուրաշկոն։

Վերջինս հայտնել է նաև, որ պատվաստվածների 0,5 տոկոսը հիվանդացել է կորոնավիրուսով։

--00--ԱՀ