ՀՀ-ում «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ սկսած 12 տարեկանից

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

պատվաստում

Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:

Ըստ այդմ՝ սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Հիշեցնենք, որ «Մոդեռնա» պատվաստանյութով պատվաստվելու տարիքային շեմը մինչ այս 18 տարեկանն էր:

--00--ԱՀ