Վայոց ձորի մարզում պատվաստվել է 9025 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ю

Վայոց ձորի մարզում COVID-19 համավարկի դեմ պատվաստումների գործընթացն ակտիվ կերպով շարունակվում է:

2021 թ․ հոկտեմբերի 5-ի դրությամբ մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 9025 քաղաքացի. 1-ին դեղաչափ՝ 5768, 2-րդ դեղաչափ՝ 3257 հոգի։

Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ:

--00--ԱՀ