Վենդետա Կոտայքի մարզում. ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 27,  24News

ծեծ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարության  փաստով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում  «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության  Կոտայքի բաժին ահագանգ է ստացվել, որ   «գագաթային շրջանի սալջարդ վերք, աջ հոնքի սալջարդ վերք, աջ ականջախեցու սալջարդ վերք, վերին վերջույթների  բազմաթիվ սալջարդեր»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց  տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 27-ամյա  Արշակ Մակարյանն է, ով բժիշկներին հայտնել է որ ավտոտնակում աշխատանքներ կատարելիս վայր է  ընկել: Մինչ ոստիկանները  տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները, որ նրա ասածը իրականությունից հեռու է, կարճ ժամանակ անց «Աբովյան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է  ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «կրծքավանդակի  ձախ կեսի, որովայնի աջ թուլակողի, ձախ ուսի շրջանի  կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել  մի քաղաքացի: Կոտայքի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Հունանյանն է:

Պարզվել է որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Արամուս գյուղի  կենտրոնական փողոցում գտնվող  մշակույթի տան մոտ  անձանական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Հունանյանը մահակով ծեծի է ենթարկել Ա. Մակարյանին, հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, իսկ վերջինս էլ  դանակով հարվածներ է հասցրել Ա. Հունանյանին: Փաստի առթվ Աբովյանի քննչական բաժնում քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա վենդետա է, քանի որ տարիներ առաջ նրանց ընտանիքների միջև հերթական լուրջ միջադեպն է տեղի ունեցել, որի պատճառով կա հարուցված քրեական գործ և մեկ հոգի կալանավորված անձ կա: 

--00—ՄՀ