Արամուսում, Կաթնաղբյուրում, Մայակովսկիում շինաշխատանքներ են. վարչապետը տեսանյութ է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

շինարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրի ներքո ՀՀ-ում իրականացվող հիմնանորոգումների մասին տեսանյութ է հրապարակել։

Արամուսում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նոր մանկապարտեզ։ Նախատեսված է Արամուսի և Կաթնաղբյուրի շուրջ 150 երեխայի համար։ Ծրագրի արժեքը շուրջ 235 մլն ՀՀ դրամ է։ Արամուսը վերջին 40 տարիներին մանկապարտեզ չի ունեցել։

Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցները։ Անցկացվում է խմելու ջրի նոր գիծ։

--00—ԼՄ