Անհերքելի ապացույց․ Ադրբեջանը գերիներին պահում է քաղաքական սակարկությունների համար․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ գրասենյակը հրապարակել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների քննարկումից մի հատված, որից կից գրել է՝ սա անհերքելի ապացույց է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիներին պահում են քաղաքական սակարկությունների համար:

«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`

1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար.

2)իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք.

3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.

4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:

Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս