Հայաստանում մեկ օրում 15 վթար է եղել․ զոհվել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ԱԻՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, նախընտրական քարոզարշավի հետ կապված դեպքեր՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի իրացման և ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու կաշառակերության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  --00—ՄՀ