400 մետր մալուխի գողություն «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից․ ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Մայիսի 26-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վայքում բնակվող մի տղամարդ գողացել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության ցանցերի շահագործման հարավային բաժնի 400 մետր կապի մալուխը, որն անցնում էր Զառիթափ համայնքով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, և շուտով տեղեկությունները հիմնավորվեցին, ինչից հետո 60-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց Վայքի բաժին։

Գողացված 400 մետր մալուխից 70 մետրը Վայքի ոստիկանները հայտնաբերել են։ Ընկերությանը պատճառված վնասի չափն ու դեպքի հանգամանքները պարզվում են։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս