ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News 

Մայիսի 21-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հրահանգավորումից հետո ճանապարհային ոստիկաններն անցան ծառայության, որը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 8 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 4 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 4, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

--00--ԱԹ