ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

Հունիսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։

2 վարորդ մեքենան վարում էին ոչ սթափ վիճակում, 6 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3-ի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 1 մեքենայի համարանիշը փոխված էր, իսկ 2-ը գտնվում էին հետախուզման մեջ։

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, դիտավորությամբ խախտումներ կատարող վարորդները։ Հայտնաբերվեց նման 4 վարորդ։
Հայտնաբերված բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

--0--ԿԿ