ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 1000-ից ավելի խախտում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

ոստիկանություն

Մայիսի 14-ին ու 15-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրի, Վանաձոր, Իջևան, Սևան, Աշտարակ, Արմավիր, Հրազդան և Կապան քաղաքներում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1000-ից ավելի խախտում։

Ոստիկանությունից հայտնում են, որ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 45 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 61, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով՝ 1, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 23, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 102, թաղանթապատված դիմապակիով՝ 25 մեքենա։

Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

--00--ԱՀ