Սյունիքում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ-ը միջոցառումներ կձեռնարկի ըստ կանոնադրության

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

1.jpg

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որի մասին ՀԱՊԿ-ին տեղեկացրել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: 

ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են հետևում են Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում, ըստ իրավիճակի զարգացման, ՀԱՊԿ-ը միջոցներ կձեռնարկի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն:

--00--ԱԹ