ՀԱՊԿ-ին դիմելը կօգնի լուծել Սյունիքում ստեղծված իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

ю

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում գործընթաց սկսելը կօգնի ամբողջական լուծել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ինչպես գիտեք, այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: Մենք որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և գործընթաց ենք սկսել, համոզված ենք,որ այս գործընթացը օգնելու է,  որպեսզի խնդիրը ամբողջությամբ լուծենք: Համոզված եմ , որ սա ժամանակի հարց է»,- ասել է Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի խնդիրը միանշանակ լուծվելու է դաշնակիցների հետ համատեղ:

«Մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սա ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի»,- հավելել է Գրիգորյանը:

--00--ԱՀ