Մհեր Գրիգորյանը կղեկավարի ԱԱՀ համակարգի բարեփոխումների համար ստեղծված աշխատանքային խումբը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

Ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքային խմբի քննարկումներին աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք:

Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Խմբում են նաև ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ՊԵԿ նախագահը, ԿԲ նախագահը, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը։

--00—ԼՄ