Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և ՀՀ վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի n 582-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արդյունավետ իրականացման և այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 582-Ա որոշումը:

--0--ԿԿ