Ապրիլյանի զեկույցում նոր բան չկա, գաղտնիությունը տեղանուններին է վերաբերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի բնորոշմամբ՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում հիմնականում նոր փաստեր չկան։ Անդրադառնալով զեկույցը խորհրդարանում փակ գաղտնի ռեժիմով քննարկելու հարցին, նա նշել է, որ փաստաթղթի գաղտնիությունը հիմնականում տեղանուններին էր վերաբերում։

«Ցնցող, բացահայտող փաստաթուղթ չենք կարող համարել»,- 24News-ի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը։

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամը, թե բանակը 30 տարի թալանվում էր, Սիմոնյանը նկատել է․«Այսինքն իր օրոք է՞լ է թալանը շարունակվել, ու եթե այդպես է, ապա ինչո՞ւ քրգործեր չեն հարուցվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ