Արայիկ Հարությունյանն օրենքներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օրենք է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Հարությունյանը ստորագրել է՝

• «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին»,  ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

•  ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,

•   ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,

• ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և

• ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքները։

--00--ԱԹ