Չորրորդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

․

Չորրորդ զորամիավորման վարչակազմի հետ ապրիլի 1-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են հրաձգային վարժաձևերին, հրահանգավորվել կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Կրակային փուլում անձնակազմը, խոցելով կրակադաշտի թիրախները, հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները։

--00--ԱՀ