Չորրորդ զորամիավորումը հակաօդային պաշտպանության մարզումներ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

․

Չորրորդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 8-ին անցկացրել են համալիր մարզումներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործվել օդային թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները:

--00--ԱՀ