ՊՆ 5-րդ զորամիավորումում անցկացվել է հատուկ նշանակության պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

ՊՆ

Մարտավարական բարդ իրավիճակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների արագ և ճշգրիտ գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել է մասնագիտական պարապմունք:

Անձնակազմը հատուկ հնարքների կիրառմամբ կատարել է առաջադրված խնդիրները, գրավել պայմանական հակառակորդի հենակետերն ու կազմակերպել  պաշտպանություն նոր դիրքերում: