Ռեյտինգային համակարգը կփոխարինվի համամասնականով. ԱԺ-ն ընդունեց ԸՕ փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ՀՀ ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը, Համազասպ Դանիելյանը:

Նախագիծն ընդունվեց 82 ձայնով: Դրանով նախատեսվում է ընտրությունների անցկացում միայն համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային քվեարկությամբ։

Ընդդիմադիրները հրաժարվել են մասնակցել այս նախագծի քվեարկությանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` սրանով քաղաքացիներին զրկում են պատգամավոր ընտրելու իրավունքից:

--0--ԿԿ