Կուսակցությունների մանրախնդրության ապացույցն են ԸՕ-ի շուրջ քննարկումները․ Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

Կուսակցությունների մանրախնդրության ապացույցն է Ընտրական Օրենսգրքի շուրջ քննարկումները՝ հի՞ն օրենսգիրք, թե՞՝ նոր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Փաստորեն, այս իրավիճակում, նրանց ապագա խորհրդարանում մանդատների քանակն է հետաքրքրում, կարծես թե դա է հիմնական խնդիրը:

Հիմնական խնդիրը լակոտոկրատիայի ապամոնտաժումն է ցանկացած գնով, մնացածը երկրորդական է: Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ, ճակատամարտի բոլոր օրինաչափություններին համապատասխան:

Երկու տարվա ընթացքում Իսրայելում արդեն 4 խորհրդարանական ընտրություն է տեղի ունեցել, հնարավոր է որ մոտ ժամանակները 5-րդը լինի, ու ոչինչ, մարդիկ ապրում են:

Եթե հունիսին ընտրություններ լինեն, ապա հնարավոր է, որ մի տարի հետո ևս մեկ արտահերթ ընտրություններ լինեն ու այս իրավիճակում դա նորմալ է: Լակոտոկրատիան այնպես է ավիրել երկիրը, քանդել անվտանգային համակարգը, քայքայել պետական ինստիտուտները, որ մենք շատ ընտրություններ ենք անելու, մինչև նորմալ քաղաքական հուն մտնենք:

Մյուս ընտրություններին ընդառաջ կարող ենք նոր Ընտրական օրենսգիրք ունենալ, սակայն հիմա դա երկրորդական հարց է, մենք ճակատամարտի պետք է պատրաստվենք:

Սակայն անգամ այս իրավիճակում մանրախնդիր կուսակցություններին մանդատների քանակն է ընդամենը հետաքրքրում: Փաստորեն լակոտոկրատիան խորքային արմատներ է գցել ու տարածվել արդեն այլ սուբյեկտների վրա»:

--00—ԼՄ