Եթե ԼՀԿ-ն վայր դնի մանդատը, ապա ԱԺ-ն լուծարվում է, և նոր ընտրություններ են նշանակվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

 

ստեփան

«Եթե ճիշտ եմ հիշում Ընտրական Օրենսգիրքը, ապա եթե Լուսավոր Հայաստանը ամբողջ կազմով վայր դնի մանդատը, ապա ԱԺ-ն լուծարվում է, և նոր ընտրություններ են նշանակվում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Եթե չեմ սխալվում, ԱԺ-ն առնվազն երեք ֆրակցիա պետք է ունենա: Եթե փորձեն հիմնավորել, որ այդ դեպքում հաջորդ քվե ստացած կուսակցությունը պետք է զբաղեցնի ԼՀԿ-ի տեղը: Նույնպես ինտրիգային տարբերակ է, դա Հանրապետականներն են»,- ասված է գրառման մեջ: