Թուրքական բանակի հետ գործ ունենք․ երկու բանակները միավորվում են․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Պատերազմից հետո տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է. գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե ֆակտո գործ ունենք թուրքական բանակի հետ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով բանակում տեղի ունեցող բարեփոխումներին:

«Որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, պետք է համապատասխանեցնենք մեր բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերություններն՝ այդ սպառնալիքին: Ռեֆորմներն ուղղված են դրան: Մենք վերանայում ենք նաև սպայի դերը, սպայական ծառայության գրավչությունը և այլ գործոններ»,- ասաց նախարարը:

--00--ԱԹ